Ադրբեջանի իշխանությունները լրջորեն մտահոգված են իրենց քաղաքացիների հոգեկան առողջությամբ, գուցե ուշացումով

Ադրբեջանի իշխանությունները լրջորեն մտահոգված են իրենց քաղաքացիների հոգեկան առողջությամբ, գուցե ուշացումով

PanARMENIAN.Net - Ադրբեջանում մշակվել է «Բնակչության հոգեկան առողջության մասին»ազգային ռազմավարությունը: Փաստաթուղթը հաստատման է ներկայացված, ասել է Ադրբեջանի գլխավոր հոգեբույժ Հերայ Հերայբեյլին: Ըստ ռազմավարության նախատեսվում է տեղեկատվություն հավաքել ինքնասպանությունների և այլ հոգեկան շեղումների մասին, հայտնում է «Թրենդը»:

Այդ փաստը զարմանալի չէ. ադրբեջանական մամուլն ուղղակի լեցուն է ինքնասպանությունների ու սպանությունների մասին հաղորդագրություններով: Ընդ որում, ինքնասպանների մեծ մասը երիտասարդներ են: Ոչ պաշտոնական տվյալներով 2009թ. Ադրբեջանում ինքնասպան է եղել 29 երեխա, իսկ 2010թ. առաջին վեց ամսում՝ 47 անչափահաս, ամենակրտսերը՝ 9 տարեկան:

Ավելին, ադրբեջանցիների անհավասարակշռությունը անմիջական ազդեցություն է թողնում ադրբեջանական բանակի վիճակի վրա: Տառացիորեն մի քանի օր առաջ ադրբեջանցի զինծառայողը գնդակահարել է իր 7 զինակիցներին: Եվ դա եզակի դեպք չէ: 6 տարում ադրբեջանական բանակում միջադեպերի արդյունքում զոհվել է մոտ 300 զինծառայող: Եվ այդ բանակին է Ադրբեջանի նախագահ Ալիևը հրահրում պատերազմ սանձազերծել Ղարաբաղում:…Սակայն, գուցե հենց իր ժողովրդի անհավասարակշռության վրա է հույսը դրել Ալիևը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---