Տիգրան Կարապետյանը կանխագուշակում է, որ փետրվարի 28-ի հանրահավաքը ի զարմանս շատերի բազմամարդ է լինելու![]() 24 փետրվարի 2011 - 12:23 AMT PanARMENIAN.Net - «Փետրվարի 28-ի հանրահավաքն, ի զարմանս շատերի, շատ բազմամարդ է լինելու: Մենք պայքարելու ենք մինչև վերջ, մեզ ոչինչ չի կոտրի, մեզ կարելի է միայն ոչնչացնել»,-Երևանում լրագրողներին է ասել Ժողովրդական կուսակցության առաջնորդ, ԱԼՄ հոլդինգի ղեկավար Տիգրան Կարապետյանը: Նա նշել է, որ ժողովուրդը նոր իշխանություն է ուզում, որը կհրաժարվի հին մեթոդներից: «Փետրվարի 15-ին մենք առաջարկեցինք իշխանություններին մեր միջնորդությունը ժողովրդի հետ երկխոսության առումով, սակայն պատասխան այդպես էլ չստացանք»,-ասել է նա՝ հերթական անգամ կրկնելոբվ «Հայաստանի իշխանություններին կարմիր քարտ» ցույց տալու մասին արտահայտությունը: Տիգրան Կարապետյանը նշել է նաև, որ իր գործունեությունը խանդ է առաջացնում Հայ ազգային կոնգրեսի մոտ: «Ավելի լավ կլինի, եթե նրանք մտածեն, թե ինչպես են պահպանելու դրսից և մասոններից ստացվող ֆինանսավորումը: Ես հնարավոր եմ համարում համագործակցությունը ՀԱԿ-ի հետ, սակայն ոչ երբեք ՀՀՇ-ի»,-ասել է Ժողովրդական կուսակցության նախագահը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |