Ագրեսիվության աճը դեռահասների շրջանում սոցիալ-հոգեբանական արմատներ ունի, հայտարարում է հոգեբանը24 փետրվարի 2011 - 18:40 AMT PanARMENIAN.Net - Ագրեսիվության աճը դեռահասների շրջանում սոցիալ-հոգեբանական արմատներ ունի, հայտարարում է հոգեբանը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Գիտահետազոտական լաբորատորիա» հոգեբանական ծառայությունների կենտրոնի տնօրեն, հոգեբան Մարիամ Մեհրաբյանը: Ըստ նրա, ագրեսիվությունը դեռահասների շրջանում վտանգավոր է նրանով, որ ժամանակի հետ կարող է բնավորության գիծ դառնալ: Մեհրաբյանը նշել է, որ ագրեսիվության ավելացմանը նպաստում են նաև որոշ հեռուստահաղորդումներ: Մասնագետը կոչ է արել ծնողներին մշտապես շփման մեջ լինել դեռահաս երեխաների հետ և օգնել նրանց հաղթահարել բարդ շրջանը: Ըստ հոգեբանի, հետազոտությունները ցույց են տվել, որ 15-18 տարեկան հանցագործների մոտ նկատվում է մոր հետ հոգեբանական կապի խզում, ինչն իր հերթին պատճառ է հանդիսանում ագրեսիվության զարգացման համար: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |