ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ «ԻՍԿԱՊԵՍ ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐ ԲՆՈՒՅԹ ԵՆ ԿՐՈՒՄ», ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ22 մայիսի 2003 - 20:09 AMT PanARMENIAN.Net - Հարաբերությունները Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ այսօր հիրավի կամավոր եւ իսկապես իրավահավասար բնույթ են կրում: Այսօր այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում: Նրա խոսքերով, Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններում տնտեսական գործոնները եւ փոխադարձ շահերի հաշվի առնելն առաջնային են դարձել: Առաջին հերթին նախագահը անհրաժեշտ է համարել նշել լայնածավալ համագործակցությունը էներգետիկայի եւ բանկային տեխնոլոգիաների բնագավառում: «Այսօր Հայաստանում գոյություն ունի մոտ 600 ձեռնարկություն ռուսական կապիտալի մասնակցությամբ: Ավելացել է նաեւ ապրանքաշրջանառությունը մեր երկրների միջեւ», - ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը: Հայաստանի ղեկավարի կարծիքով, Ռուսաստանը կարեւորագույն ռազմավարական գործընկեր է Հայաստանի համար: «Մենք երբեք այսքան մոտ չենք եղել հարցերի ամենալայն շրջանակի առումով», - նշել է Հայաստանի նախագահը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |