Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ![]() 25 փետրվարի 2011 - 11:25 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 24-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հետ, ով ավարտում է իր առաքելությունն այս պաշտոնում: Ինչպես ասվում է ՀԱԿ-ի մամլո հաղորդագրության մեջ, հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային քաղաքականությունում ստեղծված նոր իրավիճակը` կապված մի շարք բռնապետությունների փլուզման հետ: Հանգամանալից անդրադարձ է եղել Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակին և վատթարացող սոցիալ-տնտեսական դրությանը: Քննարկվել են նաև Հայաստանում սրված քաղաքական ճգնաժամի հաղթահարման ուղիները, մասնավորապես քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը: Առաջին նախագահը գնահատել է պարոն Սեմնեբիի աշխատանքը ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում, շնորհակալություն հայտնել և հաջողություն մաղթել հետագա գործերում: Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերը և Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանը, Ավետիս Ավագյանը և Վլադիմիր Կարապետյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |