Լևոն Զուրաբյան. Հայաստանն ազգովի նախապատրաստվում է մարտի 1-ի հանրահավաքին![]() 25 փետրվարի 2011 - 14:42 AMT PanARMENIAN.Net - Եվ ընդդիմությունը, և հանրությունը, և իշխանություններն ազգովի նախապատրաստվում են մարտի 1-ի հանրահավաքին: Նման հայտարարություն է արել ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը փետրվարի 25-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում: Ըստ նրա, ստեղծված իրավիճակն աննախադեպ է, քանի որ դժգոհությունն արդեն առկա է հասարակության տարբեր շերտերի մոտ: Ընդդիմադիր գործիչը նշել է, որ ընդդիմությունը թույլ չի տա, որ մարտի 1-ի իրադարձությունները կրկնվեն և «ցանկացած բռնություն 10-պատիկ պատասխան կստանա»: «Մարտին-ապրիլին ՀԱԿ-ը սկսում է հանրահավաքների սեզոնը՝ վերջին անգամ հնարավորություն տալով իշխանություններին լուծել հարցերը ընդդիմության հետ խաղաղ ճանապարհով և արտահերթ ընտրություններ անցկացնել: Բռնապետությունը ևս հակամարտություն է ռեժիմի ու ժողովրդի միջև, որը կարող է պայթել և ընդդիմությունը մարտի 1-ին մտադիր է ձեռնամուխ լինել այդ հարցի խաղաղ լուծմանը»,-ասել է Լևոն Զուրաբյանը: Ըստ Զուրաբյանի, «ռեժիմը սարսափում է առաջիկա հանրահավաքից և քայլեր է ձեռնարկում, հրավիրելով ընդդիմության ներկայացուցիչներին ոստիկանության բաժանմունքներ: «2012 և 2013թթ. կայանալիք խորհրդարանական ու նախագահական ընտրությունները բոլորովին այլ մակարդակով կանցնեն, քանի որ արդեն 3 տարվա ընթացքում երկրում ձևավորվել է քաղաքացիական հասարակություն»,-ասել է ընդդիմադիր գործիչը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |