Ղարաբաղյան կարգավորման գործընթացում մարդու իրավունքներն անարդարացիորեն անտեսվում են, կարծում է փորձագետը25 փետրվարի 2011 - 14:58 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ամենագլխավոր բացթողումն այն է, որ մարդու իրավունքները, մասնավորապես, ազգի ինքնորոշման իրավունքը մղվել է երկրորդ պլան: Այդ մասին Երևանում «Արցախ. թագավորությունից հանրապետություն» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է միջազգային իրավունքի մասնագետ Անդրեաս Ղուկասյանը: Ինչպես նշել է փորձագետը, ԽՍՀՄ-ը ճանաչել է և պաշտպանել իր տարածքում գտնվող ազգային փոքրամասնություններին` դրանով հանդերձ ճանաչելով ազգերի ինքնորոշման իրավունքը: «Սկսած Մինսկի համաժողովից, որը կոչված էր կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը, ժողովրդի ինքնորոշման իրավունքն անտեսվել է և մղվել ետին պլան»,- հայտարարել է Անդրեաս Ղուկասյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |