Հայաստանում մշակվում է «Երեխաների կրծքով սնուցման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» օրինագիծը25 փետրվարի 2011 - 16:51 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանում մշակվում է «Երեխաների կրծքով սնուցման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» օրինագիծը»,- Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Հայաստանի առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Քրմոյանը: Նրա խոսքով, այս օրենքի համաձայն բժիշկներին կարգելեն մանկական սնունդ գովազդել, իսկ բժշկական հաստատություններում կարգելվի մանկական սննդի գովազդային պաստառներ փակցնել: Այս արգելքը կտարածվի նաև շշերի ու ծծակների վրա: «Բացի դրանից, երիտասարդ մայրերին պետք է սովորեցնել երեխաներին կրծքով կերակրել և տեղեկացնել դրա օգտակարության մասին»,- ասաց Քրմոյանը: Նա հույս հայտնեց, որ ՀՀ կառավարություն-ԱԺ արդյունավետ համագործակցությունը թույլ կտա ընդունել այս օրենքը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |