Կրծքով կերակրելը նվազեցնում է կրծքի քաղցկեղի առաջացման հավանականությունը25 փետրվարի 2011 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Կրծքով կերակրելը նվազեցնում է կրծքի քաղցկեղի առաջացման հավանականությունը, ինչպես նաև նվազում է շաքարային դիաբետի ռիսկը: Այս մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը: Բացի դրանից, նա մի քանի օրինակ բերեց, որոնք նույնպես վկայում են կրծքի կաթով կերակրելու օգտակարության մասին ոչ միայն երիտասարդ մայրերի, այլև երեխաների համար: Նրա խոսքով, կրծքով կերակրելը երեխաներին պաշտպանում է վարակներից և հոգեբանական վնասներից: Այս համատեքստում նա հաղորդեց, որ կրծքի կաթով սնուցվող երեխաների մոտ թոքաբորբի հավանականությունը յոթ անգամ քիչ է: «Բացի դրանից, կրծքի կաթով սնուցվող երեխաների մահացության ռիսկն տասն անգամ նվազում է»,- ասաց նա` ավելացնելով, որ 2000 թվականի ցուցանիշներով, մեկ տարեկան երեխաների 72% կրծքի կաթով է սնվել: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |