Հայկական ընկերություններն առաջին անգամ Դուբայում կմասնակցեն Gulffood ցուցահանդեսին![]() ![]() PanARMENIAN.Net - Փետրվարի 27-ից մարտի 2-ը Արաբական միացյալ էմիրությունների Դուբայ քաղաքում տեղի կունենա Gulffood Պարսից ծոցի երկրների ամենամյա սննդարդյունաբերության խոշոր ցուցահանդեսը: Զարգացման հայկական գործակալության աջակցությամբ վերոնշյալ ցուցահանդեսին Հայաստանը առաջին անգամ մասնակցում է միասնական տաղավարով: Մասնակցում են հայկական 7 ընկերություններ հետևյալ ոլորտներում` թթվածնով հարստացված աղբյուրի ջրի արտադրություն, մրգերի և պահածոների արտադրություն, սև սուրճի վերամշակում, բնական հյութերի արտադրություն, տարաների և շշերի արտադրություն, տարաների և շշերի կափարիչների արտադրություն,: GulfFood ցուցահանդեսը հնարավորություն կընձեռի ուսումնասիրելու Պարսից ծոցի երկրների շուկայի ներկայիս պահանջարկը, ներկայացնելու սեփական արտադրանքը, ընդլայնելու արտադրությունը և մեծացնելու արտահանման ծավալները, հայտնում է Զարգացման հայկական գործակալության Հասարակայնության հետ կապերի բաժինը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |