ԵԱՀԿ երևանյան գրասենյակը սատարում է բարեփոխումները Երևանում![]() 25 փետրվարի 2011 - 20:50 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսն այսօր Երևանի քաղաքապետ ԿարենԿարապետյանի հետ քննարկել է Հայաստանի կարգավորման քաղաքականության բարեփոխման նախաձեռնությունները, հաղորդում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մամլո ծառայությունը: Քննարկման առանցքում էին ներկայիս կանոնակարգերը և բարեփոխումների` գործարար միջավայրի բարելավման և օտարերկրյա ներդրումների խթանման հեռանկարները: Հանդիպմանը մասնակցեց նաև ԵԱՀԿ գրասենյակի կողմից վարձված փորձառու խորհրդատուն: ԵԱՀԿ գրասենյակն աջակցում է պետության` կանոնակարգման համակարգի բարեփոխումների ջանքերին` բարձրացնելու վարչարարության թափանցիկությունը: Հանդիպման ընթացքում Կապինոսը ներկայացրեց գրասենյակի աջակցությունը, որ նաև ներառել է Հայաստանի գործարար միջավայրի գնահատում: Կարապետյանն ընդգծեց կարգավորման բարելավման կարևորությունը Երևանի գործարար սեկտորի համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |