Երևանում կբացվի PanARMENIAN Photo ցուցահանդեսը26 փետրվարի 2011 - 09:21 AMT PanARMENIAN.Net - Երևանի «Բյուրոկրատ» գրախանութում այսօր կբացվի PanARMENIAN Photo ֆոտոգործակալության աշխատանքների ցուցահանդեսը: Սա փորձարարական ցուցահանդես է, որում փոքր ֆորմատով կներկայացվեն ավելի քան 500 լուսանկարներ, որոնք վերաբերում են կյանքի տարբեր ոլորտներին` քաղաքականությանը, մշակույթին, սպորտին և այլն: Ցուցահանդեսում ներկայացված լուսանկարները կատարվել են սկսած PanARMENIAN Photo-ի հիմնադրման առաջին օրվանից ոչ միայն Հայաստանի տարածքում, այլև արտասահմանում: Ցուցահանդեսի այցելուները կկարողանան ոչ միայն լուսանկար ձեռք բերել սիմվոլիկ գումարով, այլև գնահատել իրենց դուր եկած աշխատանքները: Ելնելով այցելուների գնահատականներից` կընտրվի լուսանկարների շարք, որը կցուցադրվի առաջիկայում նախատեսված PanARMENIAN Photo-ի ցուցահանդեսում և կհրապարակվի գիրք-կատալոգում` նվիրված գործակալության ստեղծման 2-ամյակին: Ցուցահանդեսի մուտքն ազատ է, այն կտևի մինչև մարտի 8-ը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |