The Wall Street Journal. Ապստամբություններ կլինեն ողջ տարածաշրջանում՝ բացառությամբ Հայաստանի26 փետրվարի 2011 - 11:03 AMT PanARMENIAN.Net - Վերլուծելով վերջին իրադարձությունները Մերձավոր Արևելքում՝ ապստամբություններ կարելի է ակնկալել Քենիայում, Կամերունում, Պակիստանում ու Նիգերիայում: Դա երևում է The Wall Street Journal-ի հրապարակած «Ապստամբության ինդեքսից»: Իր վերլուծության մեջ հեղինակը հիմնվել է երեք չափանիշի վրա՝ սոցիալական անհավասարություն, ընդվզման հակում և պարենամթերքի մասնաբաժինը տնային տնտեսությունների ծախսերի հաշվեկշռում: Վարկանիշի կազմման համար օգտագործվել են նաև Transparency International միջազգային կազմակերպության տվյալները երկրներում կոռուպցիայի մակարդակի մասին, Մարդկային զարգացման վարկանիշը, Ջինի գործակիցը (վիճակագրական ցուցանիշ, որը վկայում է այդ երկրի հանրության շերտավորման մակարդակի մասին՝ հետազոտվող որևէ հատկանիշի առումով): Վերոնշյալ ցուցանիշներով, Քենիայում ապստամբության հավանականությունը կազմում է 100 տոկոս, հետևաբար, այն առաջինն է ցուցակում: Ադրբեջանը 78,6 տոկոսով 10-րդ տեղում է, Վրաստանը 73,4 տոկոսով՝ 18-րդ, Իրանը՝ 65,7 տոկոսով՝ 27-րդ, Թուրքիան՝ 59,1 տոկոսով 36-րդ, Ռուսաստանը 58 տոկոսով՝ 40-րդ: Հայաստանը The Wall Street Journal-ի հրապարակած ցուցակում չկա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |