ՄԱԿ ԱԽ-ն միաձայն հաստատել է Լիբիայի բարձրագույն ղեկավարության դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձևը![]() 27 փետրվարի 2011 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Մուամար Քադաֆին, նրա ընտանիքի 9 անդամներ և 6 մերձավորներ չեն կարող լքել Լիբիայի սահմանները: ՄԱԿ ԱԽ-ն միաձայն հաստատել է Լիբիայի բարձրագույն ղեկավարության դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձևը: «Մեր կողմից ընդունված փաստաթուղթը պահանջում է բռնությունների և ճնշումների անհապաղ դադարեցում, մարդու իրավունքների և միջազգային օրենքների պահպանում, ինչպես նաև բռնությունների մեջ մեղավորներին պատասխանատվության ենթարկում: Այդ պահանջներն իրականացվելու են ուղևորությունների վրա արգելքի, ակտիվների սառեցման, զենք մատակարարելու էմբարգոյի միջոցով»,- ասել է ՄԱԿ կից Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Մարկ Գրանտը: ՄԱԿ-ում Լիբիայի մշտական ներկայացուցիչի տեղակալ Իբրահիմ Դաբաշին, որը զբաղեցնում է արդարադատության նախարարի պաշտոնը և հրաժարական է տվել ի նշան բողոքի, հայտարարել է. «Տրիպոլիի ռեժիմը կորցրել է վստահությունը: Այդ բանաձևն իրենից ներկայացնում է բարոյական աջակցություն մեր ժողովրդին, որը շարունակում է դիմադրությունը»: Բանաձևը նախատեսում է Քադաֆիի, նրա որդի Սեյֆ ալ Իսլամի և ընտանիքի 4 անդամների հաշվեհամարների սառեցում: Էմբարգո է սահմանվելու է Լիբիա զենք մատակարարելու վրա, հաղորդում է Euronews-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |