Սոչի 2014-ի Ձմեռային օլիմպիական խաղերի թալիսման կդառնան Ընձառյուծը, Սպիտակ արջուկը և Նապաստակը27 փետրվարի 2011 - 15:47 AMT PanARMENIAN.Net - Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի թալիսմաններ են դառնալու Ընձառյուծը, Սպիտակ արջուկը և Նապաստակը: Հենց նրանց են տվել ձայների մեծամասնությունը քվեարկությանը մասնակցած ռուսները: Հեռախոսային և sms-քվեարկությանը մասնակցել է շուրջ մեկ միլիոն մարդ: Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի հարցումների համաձայն, ի սկզբանե ռուսները նախապատվությունը տվել են Ձմեռ պապին, սակայն փետրվարի 26-ին հայտարարվել է, որ այդ թալիսմանը դառնալու է Միջազգային օլիմպիական կոմիտեի սեփականությունը: Երեք թալիսմաններից ամենաշատ ձայները ստացել է Ընձառյուծը՝ 28 տոկոս, այդ թալիսմանի համար քվեարկել է նաև ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է BBC-ն: Թալիսմանների որոնումը սկսվել է 2014-ի խաղերն անցկացնելու իրավունքի համար Սոչիի հաղթանակի հետ միաժամանակ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |