Տարվա ամենավատ ֆիլմ է ճանաչվել «Տարերքների տիրակալը» ֆիլմը27 փետրվարի 2011 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակաբաշխության նախաշեմին Հոլիվուդում կայացել է «Հակաօսկար» կամ «Ոսկե ազնվամորի» մրցանակաբաշխությունը: Տարվա ամենավատ ֆիլմ է ճանաչվել Նայթ Շյամալանի «Տարերքների տիրակալը» ֆիլմը, որը նկարահանվել է «Ավատար. Օդի վերջին մոգը» մուլտսերիալի մոտիվներով: Բացի դրանից, ֆիլմը ստացել է ևս 4 «ազնվամորի» ամենավատ ռեժիսորական աշխատանքի, ամենավատ սցենարի, երկրորդ պլանի ամենավատ դերասանի և 3D ձևաչափում ամենաթույլ աշխատանքի համար: «3D ձևաչափը չարաշահելու համար» անվանակարգում ներկայացվել է, սակայն չի ստացել կասկածելի մրցանակն Անդրեյ Կոնչալովսկու «Մարդուկ ջարդուկը և առնետների թագավորը 3D-ով»: «Հակաօսկարների» թվով երկրորդ տեղում է «Սեքսը մեծ քաղաքում-2» ֆիլմը, որը ճանաչվել է տարվա ամենավատ սիքվել: Տղամարդու ամենավատ դերի համար մրցանակ է ստացել Էշթոն Քաթչերը, որը «ոսկե ազնվամորի» ստացել «Սուրբ Վալենտինի օրը» ֆիլմի համար: Ջեսիկա Ալբան, որը խաղում է նույն ֆիլմում, ստացել է երկրորդ պլանի ամենավատ դերասանուհու կոչում: «Ոսկե ազնվամորի» մրցանակաբաշխությունն ավելի քան 30 տարի առաջ ստեղծել է Ջոն Ուիլսոնը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |