Թուրքիայի վարչապետը դատապարտել է ՄԱԿ ԱԽ կողմից Լիբիայի նկատմամբ ընդունված պատժամիջոցները![]() 27 փետրվարի 2011 - 16:01 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից Լիբիայի նկատմամբ ընդունված պատժամիջոցները: Նրա խոսքերով, պատժամիջոցներից «ավելի շատ տուժելու է ժողովուրդը, քան թե Մուամար Քադաֆին»: Էրդողանը հայտարարել է, որ միջազգային հանրությանն ավելի շատ հետաքրքրում է լիբիական նավթը, քան այդ երկրի ժողովրդի ճակատագիրը: «Լիբիացիներն արդեն հիմա գուշակում են, թե ինչ է լինելու պատժամիջոցների կիրառումից հետո: Դրանք Լիբիայի ժողովրդին, որն առանց այդ էլ տառապում է քաղցից և բռնություններից, դնելու են հուսահատ դրության մեջ»,- ասել է նա, հաղորդում է MIGnews.com-ը:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |