ՖԻԴԵ-ի Գրան պրիի 6-րդ տուրում Էլինա Դանիելյանը կխաղա Լիլիթ Մկրտչյանի դեմ![]() 28 փետրվարի 2011 - 10:26 AMT PanARMENIAN.Net - Դոհայում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան պրիի 5-րդ տուրից հետո հայ շախմատիստուհի Էլինա Դանիելյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 5-րդ տուրում նա սպիտակ խաղաքարերով հաղթել է Սյույ Յույխուաին (Չինաստան) և մոտակա մրցակիցներից առաջ է 2 միավորով: Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Լիլիթ Մկրտչյանը միավորները կիսել է Բատույագ Մոնղոնտուլի հետ (Մոնղոլիա) և 1.5 միավորով գտնվում է 11-րդ տեղում: 6-րդ տուրում, որը կայանալու է փետրվարի 28-ին, հայ շախմատիստուհիները խաղալու են միմյանց դեմ: Պարտիաները սկսվելու են փետրվարի 22-ին: Մրցաշարի հաղթողը ստանալու է 6500 եվրո, իսկ ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 40 հազար եվրո: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |