Սումգայիթի ջարդերի վկաները մինչ օրս հանցագործների հանդեպ միջազգային դատի են սպասում![]() 28 փետրվարի 2011 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Սումգայիթում հայոց ջարդերի ժամանակ տուժածները մինչ օրս հայերի կոտորածի փաստի հիման վրա միջազգային դատավարության են սպասում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է «Սումգայիթ, ցեղասպանություն, հրապարակայնություն» գրքի հեղինակ Հրայր Ուլուբաբյանը: Նա հիշեցրել է, որ միջազգային փորձագետները բազմիցս հայտարարել են, որ Սումգայիթի դեպքերը ցեղասպանություն են Ադրբեջանի հայերի նկատմամբ: Այս համատեքստում Ուլուբաբյանը քննադատել է Հայաստանի ղեկավարության քաղաքականությունը` հայտարարելով, որ չի հասկանում պաշտոնական Երևանի լռելու դիրքորոշումը: Նրա խոսքով, ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանն ակտիվորեն աշխատում է, որպեսզի ողջ մեղքը բարդի հայկական կողմի վրա և ներկայացնի, թե իբր Հայաստանն է ցեղասպանություն իրագործել: «Ես մինչ օրս Սումգայիթի ջարդերի ականատեսների վկայություններ ու փաստաթղթեր ունեմ: Սակայն հայկական ղեկավարությունն անփութորեն է վերաբերվում այդ հարցին»,- հայտնել է Հրայր Ուլուբաբյանը: ![]() ![]() Հայերի ջարդերը Սումգայիթում 1988 թ. փետրվարի 26-29-ին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայ ազգաբնակչության ջարդերը խորհրդային իշխանության նորագույն պատմության մեջ էթնիկ բռնության առաջին դրսեւորումն էր: Սումգայիթի ջարդերը շարուակվեցին երեք օր եւ ուղեկցվում էին զանգվածային բռնություններով, կողոպուտով եւ սպանություններով: Սումգայիթի իրադարձությունները ազդակ էին Ադրբեջանում նոր Հայոց ցեղասպանության համար: Այդ ալիքի զոհերը դարձան Կիրովաբադի, Ղազախի, Խանլարի, Դաշկեսանի, Մինգեչաուրի, Բաքվի եւ Ադրբեջանի այլ քաղաքների ու գյուղերի հայ ազգաբնակչությունը: Դրա հետեւանքով սկիզբ առավ Ադրբեջանից հայ փախստականների հոսքը դեպի Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստան: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |