Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն երեք հայ ծանրորդներ

Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն երեք հայ ծանրորդներ

PanARMENIAN.Net - «Եթե առաջ մեր երկրի աղջիկները ծանրամարտով զբաղվում էին միայն Գյումրիում և Վանաձորում, ապա այս տարի առաջնությանը մասնակցել են նաև աղջիկներ Արարատից և Էջմիածնից: Ինձ ուրախացնում է այն փաստը, որ այս տարի ընդհանուր առմամբ Հայաստանի առաջնությանը մասնակցել են 26 ծանրորդներ»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Մինասյանը:

Արդեն մարտի 7-ից հավաքականն Աբովյանում սկսելու է պատրաստվել Եվրոպայի առաջնությանը, որտեղ, մարզչի խոսքերով, մասնակցելու են երեք ծանրորդներ` Էլեն Գրիգորյանը (58 ք/կ), Մելինա Դալուզյանը (75 ք/կ) և Հռիփսիմե Խուրշուդյանը (+75 ք/կ):

«Իհարկե, Եվրոպայի առաջնությունը կարևոր է, բայց մեզ համար տվյալ պահին գլխավորն է ուժեղ կազմով հանդես գալ աշխարհի առաջնությունում, քանի որ այն վարկանիշային է լինելու: Մեր խնդիրն է ուղևորվել օլիմպիական խաղերի լրիվ կազմով»,- ասել է նա:

Աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը փոխել է քաշային կարգը և հանդես է գալու 69 ք/կ-ում, պատրաստ է 50 տոկոսով. «Շատ լավ է, որ Նազիկը վերջապես առողջացել է, բայց նա պետք է լավ պատրաստվի ԱԱ-ին»:

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականը ԵԱ-ից առաջ վերջին հավաքը կանցկացնի Կազանում:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---