Ամերիաբանկի նորաբաց «Մոսկովյան» մասնաճյուղում անհատական պահատուփեր են տրամադրվում![]() 28 փետրվարի 2011 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Ընդլայնելով հաճախորդներին առաջարկվող ծառայությունների տեսականին` Ամերիաբանկ ՓԲԸ-ն իր նորաբաց «Մոսկովյան» մասնաճյուղում (ք. Երևան, Մաշտոց 48, 2/1) առաջարկում է անհատական պահատուփեր Բանկի ֆիզիկական և իրավաբանական անձ բոլոր հաշվետեր հաճախորդներին: Ինչպես նշվում է Բանկի մամլո ծառայության հաղորդագրության մեջ, սույն թվականի մարտի 1-ից մինչև 31-ը ներառյալ, Ամերիաբանկի բոլոր հաշվետեր հաճախորդները կարող են օգտվել անհատական պահատուփերից 10% զեղչով: Բանկն առաջարկում է 3 չափի պահատուփ` փոքր (250մմ x 350մմ x 90մմ), միջին (250մմ x 350մմ x 190մմ) և մեծ (250մմ x 350մմ x 290մմ): Հաճախորդները կարող են օգտվել պահատուփերից մեկ ամիս, երեք ամիս, վեց ամիս և մեկ տարի ժամկետներով: «Պահատուփերը գտնվում են շուրջօրյա հսկողության տակ` հատուկ սարքավորված սրահում, որը հագեցած է ժամանակակից անվտանգության համակարգով, հակահրդեհային ահազանգման միջոցներով»,- նշվում է հաղորդագրության մեջ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |