Պետք չէ համեմատել Ղարաբաղն ու Կոսովոն, գտնում է Մարի Յովանովիչը![]() 28 փետրվարի 2011 - 18:16 AMT PanARMENIAN.Net - «Ղարաբաղի ու Կոսովոյի հակամարտությունները տարբերվում են միմյանցից: Յուրաքանչյուր հակամարտություն, ելնելով պատմական առանձնահատկություններից, եզակի է»,- ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը` ելույթ ունենալով Երևանի պետական համալսարանում: Նրա խոսքով, ղարաբաղյան հակամարտությունը կարող է միայն քաղաքական լուծում ունենալ և կարող է կարգավորվել միայն բանակցությունների, հակամարտության կողմերի փոխզիջման ճանապարհով: Ինչպես նշել է դեսպանը, հակամարտության նման լուծումը բխում է ինչպես Հայաստանի, Ղարաբաղի, այնպես էլ Ադրբեջանի շահերից: «Միջազգային հանրությունը փորձում է կապ հաստատել հակամարտության կողմերի միջև, որպեսզի կողմերը խաղաղ լուծման հանգեն: ԵԱՀԿ Մինսկի խումբն ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ: Մենք վստահ ենք, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է խաղաղ լուծում ունենա»,- ասել է Մարի Յովանովիչը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |