Դինքի սպանությունն արժեցել է 120 դոլա՞ր![]() PanARMENIAN.Net - «Յասին Խայալը Ստամբուլ մեկնելուց առաջ ինձ հանձնել է 180 լիր (120 դոլար), ատրճանակ և Հրանտ Դինքի լուսանկարը: Բայց ես չգիտեմ, թե ինչու եմ կատարել այդ հանցագործությունը»,- Ստամբուլի անչափահասների դատարանում հայտարարել է Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվող Օղյուն Սամաստը: Նրա խոսքերով, նա ոչինչ չի հիշում, որովհետև սպանության օրից անցել է 4 տարի: «Ես ամեն ինչ մոռացել եմ: Ես նույնիսկ չեմ հիշում դատարանում իմ ելույթը: Եթե հիմա իմ ցուցմունքներն իրարամերժ լինեն, ես սուտասան կլինեմ: Եթե դուք ընթերցեք իմ նախկին ցուցմունքները, ես կպատասխանեմ դատավորի հարցերին»,- ասել է Սամաստը, հաղորդում է CNN-Turk-ը: Ավելի վաղ Սամաստը ճանաչվել է չափահաս, և գործը լսվել է առաջին ատյանի դատարանում: Ավելի ուշ, փաստաբանները հասել են նրան, որ Սամաստը հանցագործության կատարման պահին ճանաչվել է անչափահաս, և գործը հանձնվել է անչափահասների գործերով դատարան: «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007-ի հունվարի 19-ին Ստամբուլում թերթի խմբագրության շենքի դիմաց: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |