Հայրենական արտադրողները Հայաստանի նախագահի մոտ կքննարկեն արդյունաբերական զարգացման հայեցակարգը

Հայրենական արտադրողները Հայաստանի նախագահի մոտ կքննարկեն արդյունաբերական զարգացման հայեցակարգը

PanARMENIAN.Net - Երկրի ղեկավարությունը պետք է որոշակի քայլեր ձեռնարկի գործազուրկների թիվը նվազեցնելու համար, որոնց թիվը Հայաստանում կազմում է 80 հազար մարդ: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում ասել է Հայրենական արտադրողների միության և Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Նա նշել է, որ երկրի կառավարությունը պետք է ընդունի արդյունաբերական զարգացման քաղաքականություն: Նրա խոսքերով, առաջիկայում նախատեսվում է Հայրենական արտադրողների միության ներկայացուցիչների հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որտեղ պետք է քննարկվեն ապագա հայեցակարգի հիմնադրույթները: Սաֆարյանի կարծիքով, դա որոշ առումով կմեղմացնի Հայաստանում ստեղծված ծանր իրավիճակը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---