Դավիթ Նալբանդյանը սկսել է մարզումներն Արգենտինայի հավաքականի կազմում![]() ![]() PanARMENIAN.Net - Թենիսի Արգենտինայի հավաքականը Բուենոս Այրեսում սկսել է մարզումները` պատրաստվելով Ռումինիայի հավաքականի դեմ Դևիսի գավաթի խաղին: Խաղերը տեղի են ունենալու մարտի 4-6-ը Բուենոս Այրեսում: Փետրվարի 28-ին հավաքականին է միացել Դավիթ Նալբանդյանը, որն առողջական խնդիրներ ուներ: Ինչպես հաղորդում է Նալբանդյանի երկրպագուների կայքը, թենիսիստներն օրական անցկացնելու են երկու մարզում: Առաջին օրը Խուան Իգնասիո Չելան մարզվել է Խուան Մոնակոյի հետ, Էդուարդո Շվանկը` Նալբանդյանի: Նրանք անցկացրել են նաև զուգախաղեր: Արգենտինայի և Ռումինիայի հավաքականները Դևիսի գավաթի խաղարկությունում հանդիպել են միայն 1981-ին, և հաղթել են արգենտինացիները: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |