Մարտի 2-ին ՀՀ խորհրդարանը կընտրի Հայաստանի մարդու իրավունքների նոր պաշտպանին![]() 1 մարտի 2011 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Մարտի ՀՀ խորհրդարանն ընտրելու է Հայաստանի մարդու իրավունքների նոր պաշտպանին: Ինչպես հայտարարել է խորհրդարանի նիստում ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը, 48 պատգամավորներ առաջադրել են Կարեն Անդրեասյանի թեկնածությունը: Արմեն Հարությունյանը ՀՀ ԱԺ է ներկայացրել հրաժարականի մասին դիմումը փետրվարի սկզբին: Նա ավելի վաղ հայտարարել է, որ համաձայնվել է դառնալ Կենտրոնական Ասիայում մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ հանձնակատար: Արմեն Հարությունյանն օմբուդսմենի պաշտոնը զբաղեցնում է 2006-ի փետրվարից: ՀՀ Սահմանադրության համաձայն, մարդու իրավունքների պաշտպանի թեկնածությունը պետք է առաջադրի ՀՀ նախագահը երկրի խորհրդարանի հետ խորհրդակցելուց հետո: Օմբուդսմենի պաշտոնում կարող է ընտրվել 25 տարեկանից բարձր անձ, որը մեծ հեղինակություն է վայելում հասարակության մեջ և վերջին 5 տարում Հայաստանի քաղաքացի է, մշտապես բնակվում է հանրապետության տարածքում վերջին 5 տարվա ընթացքում:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |