Հայաստանում 2011-ի հունվարին արտադրվել է 24.7 հազար տոննա հաց

Հայաստանում 2011-ի հունվարին արտադրվել է 24.7 հազար տոննա հաց

PanARMENIAN.Net - Հայաստանում 2011-ի հունվարին 2010-ի նույն շրջանի նման արտադրվել է 24.7 հազար տոննա հաց: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը:

Միաժամանակ, ալյուրի արտադրությունը հաշվետու շրջանում երկրում ավելացել է 58.5 տոկոսով` կազմելով 11.3 հազար տոննա, իսկ հրուշակեղենի արտադրությունը 2010-ի հունվարի համեմատ կրճատվել է 11.9 տոկոսով և կազմել 429.3 տոննա:

2011-ի հունվարին մակարոնեղենի արտադրությունն ավելացել է 2.4 անգամ` 267.1 տոննա: Նույն շրջանում ձավարեղենի արտադրությունն ավելացել է 5.1 անգամ մինչև 54 տոննա:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---