1 մարտի 2011 - 16:49 AMT
Մարտի 1-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է է 367.20 դրամ

Մարտի 1-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 700 000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 367.26 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 367.25 դրամ:

Մարտի 1-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 367.20 դրամ` փետրվարի 28-ի համեմատ նվազելով 0.17 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը 508.06 դրամ է` ավելանալով 0.50 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքն ավելացել է 0.07 կետով` կազմելով 12.78 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: