Երևանում ընթանում է 2008թ. մարտի դեպքերի տարելիցին նվիրված ընդդիմության ցույցը![]() 1 մարտի 2011 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) կազմակերպված ցույցը, որը նվիրված է 2008 թվականի մարտի 1-2-ի ողբերգական դեպքերի 3-րդ տարելիցին, ներկայումս ընթանում է Երևանի կենտրոնում` Մատենադարանի շենքի դիմաց: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը դեպքի վայրից, ցույցը մեկնարկեց Հայկական Համազգային շարժման (ՀՀՇ) վարչության նախագահ Արամ Մանուկյանի խոսքով: Նա հայտարարեց, որ ՀԱԿ-ը սկսում է ցույցերի շարքը, որոնք ուղղված են արդարության վերականգնմանն ու արտահերթ ընտրությունների անցկացմանը: Մոտավոր գնահատմամբ, ցույցին մինչև 10 հազար մարդ է մասնակցում: Տեղեկություններ կան, որ նախքան ցույցը ոստիկանության աշխատակիցների և ցույցի մասնակիցների միջև բախումներ են տեղի ունեցել: ՀԱԿ անդամ Դավիթ Շահնազարյանն այդ առիթով նշեց, որ նման միջադեպերը տեղի են ունեցել ցույցի մեկնարկից մեկ ժամ առաջ: Մատենադարանի շենքի դիմաց ոստիկանության ամրացված ջոկատներ են կանգնած: 2008 թվականի փետրվարի 20-ից հայկական ընդդիմությունը` Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, որն առաջադրվել էր նախագահական ընտրություններում և պարտվել, Երևանի կենտրոնում ցույցեր էին անցկացնում` իրոնց դժգոհությունը հայտնելով քվեարկության արդյունքների վերաբերյալ: Մարտի 1-2-ին ընդդիմության բողոքի ցույցերը վերածվեցին անկարգությունների, որոնց արդյունքում մոտ 200 մարդ տուժեց, տասը զոհվեցին, ավելի քան 100 մարդ ձերբակալվեց: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |