Արամ Մանուկյան. ՀԱԿ-ը չի հանգստանա, մինչև մարտի դեպքերի մեղավորները չպատժվեն![]() 1 մարտի 2011 - 18:05 AMT PanARMENIAN.Net - «Մենք չենք հանգստանա, մինչև մեր ձեռքով չփակենք 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերի էջը»,- ելույթ ունենալով ցույցի ժամանակ Երևանում` հայտնեց ընդդիմադիր Հայկական Համազգային շարժման (ՀՀՇ) վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Նրա խոսքով, 2008 թվականի մարտի 1-2-ին Երևանում տեղ գտած ողբերգական իրադարձությունների բոլոր կազմակերպիչներն ու մեղավորները պատժվելու են: Հայաստանի պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ 2008 թվականի մարտի 1-2-ին Հայաստանի իշխանություններն առաջին անգամ կրակ բացեցին սեփական ժողովրդի վրա: Նա զինվորականներին կոչ արեց հիշել այն մասին, որ բանակը «չունի ներքին թշնամի», և Հայաստանի նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին մեղադրեց նրանում, որ դեռևս փետրվարի 23-ին բանակը սկսել էր «իշխող վարչակարգի» պաշտպանության ծրագիր մշակել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |