Հայկական ընդդիմությունը կողմնակիցներին կոչ է անում խուսափել ոստիկանության հետ ընդհարումներից![]() 1 մարտի 2011 - 18:14 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լևոն Զուրաբյանն ընդդիմության կողմնակիցներին և ցույցի մասնակիցներին կոչ է արել չենթարկվել սադրանքներին և խուսափել ոստիկանության աշխատակիցների հետ ընդհարումներից: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, այդ մասին Զուրաբյանը հայտնեց ընդդիմության ցույցին ներկա գտնվող լրագրողներին: ՀԱԿ համակարգողի խոսքով, ընդդիմության ներկայացուցիչները ոստիկանության աշխատակիցների հետ պայմանավորվել են Մատենադարանի մոտ, մասնավորապես Կորյունի փողոցի և Մաշտոցի պողոտայի հատման հատվածում հասարակական կարգի պահպանման առնչությամբ: Ներկայումս Մատենադարանի շենքի դիմաց ընթանում է ՀԱԿ ցույցը: Տեղում ոստիկանության ամրացված ջոկատներ են կանգնած: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |