ՀԱԿ-ն իշխանություններին ընդդիմության հետ երկխոսության կոչ է անում![]() 1 մարտի 2011 - 18:24 AMT PanARMENIAN.Net - «Այս հսկայական ցույցը վկայում է, որ ՀԱԿ-ը վերահսկում է քաղաքական իրադրությունը երկրում, և որ ժողովրդի համբերությունը հատնում է: Ժողովուրդը չի ցանկանում հանդուրժել ներկայիս իշխող համակարգը»,- Երևանում ընթացող ցույցի ժամանակ հայտարարեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լևոն Զուրաբյանը: Նրա խոսքով, իշխանությունները պետք է զիջեն ժողովրդին և կամավոր հեռանան: «Իշխանության և ժողովրդի միջև այս հակամարտությունը պետք է լուծել խաղաղ ճանապարհով` երկխոսության միջոցով»,- ասաց Զուրաբյանը: Նա ավելացրեց, որ ժողովուրդը մի քիչ էլ կհամբերի, եթե իշխանությունները համաձայնեն արտահերթ ընտրություններ անցկացնել: Միևնույն ժամանակ Զուրաբյանը հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ դեռևս երկխոսության հույս կար, սակայն «Քոչարյանի ավազակախումբն այլ կերպ որոշեց», իսկ ՀՀ ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանի համար բանակցությունների ճանապարհը դեռևս բաց է: Զուրաբյանը նախազգուշացրեց, որ եթե իշխանության հետ բանակցություններ չսկսվեն, ապա անգամ ՀԱԿ-ը չի կարողանա վերահսկել ժողովրդին: Նա դիմեց ժողովրդին` հայտարարելով. «Հավատացեք մեր որոշումներին»: ՀԱԿ անդամ Դավիթ Շահնազարյանն իր հերթին ասաց, որ «ՀԱԿ-ը պատրաստվում է իշխանության գալ արտահերթ ընտրությունների ճանապարհով, առաջին հերթին` նախագահական»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |