Մարտի 8-ին Երևանի Կամերային թատրոնը հայ հանդիսատեսներին կնվիրի «Կաբարե» ներկայացումը 1 մարտի 2011 - 18:34 AMT PanARMENIAN.Net - Կանանց միջազգային օրվա կապակցությամբ Երևանի պետական Կամերային թատրոնում կկայանա «Կաբարե» ներկայացումը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին պատմեցին թատրոնում, այդ ներկայացումն ամենից շատ է համապատասխանում այս տոնին, քանի որ այն իր ժանրով թեթև և ուրախ է: Թատրոնում պատմեցին նաև մարտին սպասվող ներկայացումների մասին` մարտի 1,2,9 - «Ի՞նչ տարբերություն, թե ում հետ», մարտի 5,6,11,12 - «Կառավարական համերգ», մարտի 8 - «Կաբարե», մարտի 19,20,26,27 - «Ի զեն», մարտի 25 - «Նազար, Նազար մինչև վերջ»: Մոտակա ամիսներին թատրոնում պրեմիերաներ չեն սպասվում, քանի որ թատերախումբը հյուրախաղերի է մեկնում: Ինչպես հաղորդեցին թատրոնում, պրեմիերաներ կլինեն մայիս ամսից հետո: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |