«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը միացավ ցուցարարներին

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը միացավ ցուցարարներին

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը միացավ Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ցույցին, որը ներկա պահին ընթանում է Երևանում: Այդ մասին դեպքի վայրից հաղորդեց PanARMENIAN.Net ի թղթակիցը:

Ելույթ ունենալով ցույցի ժամանակ` ընդդիմության առաջնորդներից Արամ Սարգսյանն իշխանություններին կոչ արեց բանտերից ազատ արձակել մարտի դեպքերի մասնակիցներին: Հայաստանի Ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանն իր հերթին նշեց, որ եթե 2004 թվականին իշխանությունները թույլ չտային ընտրությունների կեղծումը, ապա կարելի էր խուսափել մարտի 1-2-ի դեպքերից:

Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը դեպքի վայրից, ցույցի մասնակիցներից մեկը քիչ մնաց կորցնի գիտակցությունը: Նրան արդեն բժշկական օգնություն է ցուցաբերել:

 Ուշագրավ
---