ՀԱԿ-ը Հայաստանի վարչապետի և մի շարք այլ պաշտոնատար անձանց հրաժարականն է պահանջում![]() 1 մարտի 2011 - 19:23 AMT PanARMENIAN.Net - Երևանում կայացած ցույցի արդյունքներով ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) հայտարարություն է ընդունել, որում պահանջում է Հայաստանի վարչապետի, փոխվարչապետի, Ոստիկանության պետի և այլ պաշտոնատար անձանց հրաժարականը: Ընդունված հայտարարության համաձայն, ՀԱԿ-ը Հայաստանի իշխանություններին կոչ է անում մինչև մարտի 15-ը Երևանում 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերի ուսումնասիրման միջազգային հանձնաժողով ստեղծել կամ վերսկսել փաստահավաք խմբի գործունեությունը: Ընդդիմությունն իշխանություններից պահանջում է նաև մարտի դեպքերի զոհերի և տուժածների ընտանիքներին հատուցում տրամադրել, հանել Ազատության հրապարակում ցույց անցկացնելու վրա դրված արգելքը, դադարեցնել ՀԱԿ կողմնակիցների և ակտիվիստների հանդեպ բռնությունը, վերսկսել A1+ հեռուստաալիքի գործունեությունը, լուծել մի շարք սոցիալական խնդիրներ, որոնք վերջին ժամանակներս սրվել են: Հայտարարության մեջ ընդդիմությունը նաև Հայաստանին կոչ է անում ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունները նորմալ հունի մեջ բերել, վերականգնել բանակցությունների իրական ձևաչափը` ապահովելով ԼՂՀ մասնակցությունը բանակցային գործընթացին: ՀԱԿ-ը նաև միջազգային հանրությանը, մասնավորապես ԱՄՆ-ին կոչ է անում դադարեցնել աջակցությունը Հայաստանի «կառավարող վարչակարգին»: Ցույցի ժամանակ ընդունված հայտարարությունը ՀԱԿ-ին լիազորում է իշխանությունների հետ բանակցություններ վարել մոտակա ամիսների ընթացքում արտահերթ ընտրություններ անցկացնելու համար: «Սա ոչ թե պարզապես քաղաքական հայտարարություն է, այլ համազգային պայքարի ծրագիր»,- ասաց ՀԱԿ առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը` հայտարարելով, որ ՀԱԿ հաջորդ ցույցը կկայանա մարտի 17-ին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |