ՀԱԿ ակտիվիստները ծաղկեպսակ դրեցին Մյասնիկյանի հուշարձանին` ի հիշատակ 2008թ. մարտի 1-ի զոհերի 1 մարտի 2011 - 19:59 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած երթի մասնակիցները ներկա պահին գտնվում են Մյասնիկյանի արձանի մոտ, որտեղ 3 տարի առաջ մարտի 1-2-ին տեղի ունեցան ողբերգական իրադարձությունները: Ինչպես դեպքի վայրից հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, հավաքվածները ծաղկեպսակ դրեցին հուշարձանին և հարգանքի տուրք մատուցեցին ողբերգական դեպքերի զոհերին: Թղթակցի խոսքով, իրադրությունը հանգիստ է: Մեկնաբանելով հաղորդագրությունն այն մասին, որ ոստիկանությունը ՀԱԿ մի քանի կողմնակիցների է բերման ենթարկել, ՀԱԿ համակարգողը հայտարարեց, որ նման տեղեկատվությամբ չի տնօրինում: 2008 թվականի փետրվարի 20-ից հայկական ընդդիմությունը` Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, որն առաջադրվել էր նախագահական ընտրություններում և պարտվել, Երևանի կենտրոնում ցույցեր էին անցկացնում` իրոնց դժգոհությունը հայտնելով քվեարկության արդյունքների վերաբերյալ: Մարտի 1-2-ին ընդդիմության բողոքի ցույցերը վերածվեցին անկարգությունների, որոնց արդյունքում մոտ 200 մարդ տուժեց, տասը զոհվեցին, ավելի քան 100 մարդ ձերբակալվեց: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |