Բաքվի ռազմատենչ հայտարարությունների ադեկվատ գնահատականի բացակայությունը հղի է լուրջ հետևանքներով, վստահ է Էդվարդ Նալբանդյանը![]() 1 մարտի 2011 - 20:50 AMT PanARMENIAN.Net - Ուժի կիրառման սպառնալիքը միջազգային իրավունքի խախտում է, իսկ ռազմատենչ հայտարարությունների ադեկվատ գնահատականի բացակայությունը հղի է լուրջ հետևանքներով: Այդ մասին, մեկնաբանելով Ադրբեջանի ռազմատենչ ճարտասանությունը, ավստրիական Der Standard թերթին տված հարցազրույցում հայտնել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հիշեցրել է, որ միայն մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի ղեկավարությունը կրկնապատկել է երկրի ռազմական բյուջեն և մերժում է վստահության ամրապնդման, հակամարտության առաջնային գծից դիպուկահարների հեռացման ուղղությամբ միջազգային հանրության առաջարկները: «Չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է մեկնաբանել, որ Ադրբեջանի նման քաղաքականությունը սպառնալիք չի պարունակում»,- ասել է Նալբանդյանը: ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |