ՀՀ ԱԳ նախարարը համոզված է` փոխզիջումն ու երկխոսությունն ավտորիտար Ադրբեջանում քիչ հավանական է![]() 1 մարտի 2011 - 21:14 AMT PanARMENIAN.Net - Հարավային Կովկասի երկրներում սոցիալ-քաղաքական իրադարձությունները համեմատելիս հարկավոր է զգուշություն ցուցաբերել, ավստրիական Der Standard թերթին տված հարցազրույցում հայտնել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: «Մինչ Հայաստանը քայլեր է ձեռնարկում ժողովրդավարության զարգացման համար, Ադրբեջանը զարգացնում է ավտորիտարիզմը: Սա միջազգային կազմակերպությունների մեծամասնության դիրքորոշումն է»,- ասել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Նա ընդգծել է, որ ԶԼՄ-ներն ու քաղաքացիական հասարակությունն ակտիվորեն ներգրավված են Հայաստանում տեղի ունեցող քաղաքական քննարկումների մեջ, ինչը չի կարելի ասել Ադրբեջանի մասին: «Պետության կողմից ֆինանսավորվող հակահայկական քարոզչությունը խանգարում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Երիտասարդ սերնդի ուղեղի թունավորումն այդպիսով խոչընդոտում է հակամարտության կարգավորմանը: Ընդհանրապես, փոխզիջումն ու երկխոսությունն ավտորիտար երկրներում քիչ հավանական է»,- ասել է Նալբանդյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |