Հայաստանի օմբուդսմենի թեկնածու. Եթե նույնիսկ ես քաղաքականությունից հեռու մնամ, այն ամեն դեպքում կզբաղվի ինձանով![]() 2 մարտի 2011 - 13:03 AMT PanARMENIAN.Net - «Իմ թեկնածությունը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրած քաղաքական ուժերն ինձ նախապայմաններ չեն առաջադրել իմ հետագա գործունեության հետ կապված»,- Հայաստանի խորհրդարանում ելույթի ժամանակ ասել է Կարեն Անդրեասյանը, որն առաջադրվել է այդ պաշտոնում կոալիցիոն ուժերի կողմից: Նա հայտարարել է, որ պատրաստ է աշխատել ինչպես ՀՀ ԱԺ, այնպես էլ բոլոր քաղաքական ուժերի հետ նույնիսկ քաղաքական վերադասավորումների դեպքում: Անդրեասյանը հայտարարել է, որ իր ընտրվելու դեպքում նա մեծ ուշադրություն է դարձնելու Հայաստանում խոսքի ազատության խնդրին: Անդրեասյանը նաև հավելել է, որ մարդու բոլոր հիմնական իրավունքները գտնվելու են իր ուշադրության կենտրոնում: «Կարծում եմ, որ օմբուդսմենի ինստիտուտը պետք է քաղաքացիներին որակյալ ծառայություններ տրամադրի»,- ասել է նա և հավելել, որ նույնիսկ մեկ քաղաքացու խնդիրն իր համար ավելի կարևոր է, քան գովեստի խոսքերը և ծափահարությունները: Անդրադառնալով նրան, թե որքանով է նոր օմբուդսմենն ընդգրկվելու երկրի քաղաքական կյանքում, նա ասել է. «Եթե նույնիսկ ես քաղաքականությունից հեռու մնամ, այն ամեն դեպքում կզբաղվի ինձանով»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |