Սերժ Թանկյանի «Շղթայված Պրոմեթևսը» մյուզիքլի առաջին ստեղծագործությունը կկատարի Շիրլի Մենսոնը![]() ![]() PanARMENIAN.Net - Garbage-ի մենակատար Շիրլի Մենսոնը մասնակցել է Սերժ Թանկյանի «Շղթայված Պրոմեթևսը» մյուզիքլի աշխատանքներին, հաղորդում է Undercover-ը: Մարտի 2-ին iTunes օնլայն խանությում հայտնվել է ապագա մյուզիքլի «The Hunger» ստեղծագործությունը Մենսոնի կատարմամբ: Այդ ստեղծագործության վաճառքից ողջ հասույթը փոխանցվելու է Amnesty International իրավապաշտպան կազմակերպությանը, որի հետ Թանկյանը երկար ժամանակ համագործակցում է: Տեղեկություններն այն մասին, որ Սերժ Թանկյանը որոշել է հին հունական լեգենդի հիման վրա բեմադրել «Շղթայված Պրոմեթևսը» ռոք մյուզիքլը, հայտնվել են դեռ 2008-ին: System of a Down-ի մենակատարի հետ մյուզիքլի համահեղինակ է բանաստեղծ և դրամատուրգ Սթիվեն Սաթերը` Tony և Grammy մրցանակների դափնեկիր: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |