Հայաստանի վարչապետը հերքեց ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումները տեղական արտադրողներին պետաջակցության դադարեցման մասին

Հայաստանի վարչապետը հերքեց ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումները տեղական արտադրողներին պետաջակցության դադարեցման մասին

PanARMENIAN.Net - Կառավարության գործողությունները վկայում են այն մասին, որ Հայաստանի գործադիր իշխանությունը խթանում է տեղական արտադրողներին և արտահանողներին: Այդ մասին մարտի 2-ին Հայաստանի խորհրդարանում հայտնել է երկրի վարչապետ Տիգրան Սարգսյանը` պատասխանելով Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Արտակ Զաքարյանի հարցին ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումների վերաբերյալ, որոնց համաձայն կառավարությունը չի աջակցելու տեղական արտադրողին: «Մի շարք հեռուստաալիքներին տված հարցազրույցում ես հայտնել եմ, որ Հայաստանի տնտեսությունը պետք է հիմնված լինի գիտելիքի վրա, բայց ես չեմ ասել, որ մենք կդադարեցնենք արտահանման և արդյունաբերության խթանման կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը»,- ասել է վարչապետը:

Տիգրան Սարգսյանն առանձնապես ընդգծել է, որ Հայաստանի տնտեսական քաղաքականության հիմքում ԵՄ հետ ազատ առևտրի մասին պայմանագրի ստորագրումն է: Ընդ որում, նա ավելացրել է, որ անհրաժեշտ է ազատ մրցակցությամբ շուկայի ձևավորմանը նպաստող պայմաններ ստեղծել:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---