Հայաստանում միասնական վարկային հիփոթեքային պորտֆելի ծավալը 2014 թվականին կրկնապատկվի![]() 2 մարտի 2011 - 18:45 AMT PanARMENIAN.Net - Հիփոթեքային շուկայում հետճգնաժամային շրջանում ակտիվացում է նախատեսվում, իսկ իջեցված կանխավճարով նոր պրոդուկտի ներմուծումից հետո Հայաստանի Հիփոթեքային շուկայի մասնակիցների ասոցիացիան (ՀՀՇՄԱ) 2014 թվականին հիփոթեքային պորտֆելի ծավալի կրկնակի աճ է ակնկալում: Այդ մասին մարտի 2-ին Երևանում նոր հիփոթեքային պրոդուկտի ներկայացման ժամանակ ասել է ՀՀՇՄԱ գործադիր տնօրեն Գևորգ Բոսնոյանը: Նրա խոսքով, այսօրվա դրությամբ վարկային հիփոթեքային պորտֆելը կազմում է մոտ 97 մլրդ դրամ, իսկ 2014-ին աճ է սպասվում մինչև 180 մլրդ դրամ: Գևորգ Բոսնոյանը հաղորդել է, որ 2010 թվականին Հայաստանում մոտ 4000 հիփոթեքի գործարք է կնքվել, ինչը 2009 թվականի ցուցանիշից 15%-ով բարձր է: Իսկ ինչ վերաբերում է հիփոթեքային վարկի միջին շուկայական դրույքներին, ապա նա ասել է, որ այսօր դրանք միջին հաշվով կազմում են 12%-13% և մոտակա երկու տարիներին դրանց զգալի փոփոխություն չի սպասվում: Դրա հետ մեկտեղ նա ավելացրել է, որ այդ երկու տարվա ընթացքում ՀՀՇՄԱ-ն կաշխատի հիփոթեքային վարկի կանխավճարի չափի նվազեցման և դրա ժամկետների երկարացման ուղղությամբ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |