Սումգայիթի ողբերգության 23-րդ տարելիցի կապակցությամբ Սոֆիայի Երևանյան պուրակում` հայկական խաչքարի մոտ կայացել է ոգեշնչման արարողություն![]() ![]() PanARMENIAN.Net - Փետրվարի 27-ին Սումգայիթի ողբերգության 23-րդ տարելիցի կապակցությամբ Բուլղարիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ Սոֆիայի Երևանյան պուրակում տեղադրված Հայկական Խաչքարի մոտ կայացել է ոգեշնչման արարողություն: Արարողությանը ներկա էին Բուլղարիայում Հայաստանի դեսպան Արսեն Սհոյան, դեսպանության անձնակազմը, Սոֆիայի եկեղեցական և թեմական խորհրդի, հայկական կրթամշակութային, երիտասարդական, բարեգործական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, «Երևան» թերթի և բուլղարական «Սկատ» հեռուստաալիքի լրագրողներ, մտավորականներ, ողբերգական իրադարձություններին ականատեսներ: Հայկական Խաչքարի մոտ տեղի ունեցավ լռության րոպե և պսակադրման արարողություն, որից հետո ներկաները շարժվեցին Սոֆիայի հայկական եկեղեցի, որտեղ պատարագ մատուցվեց Սումգայիթի զոհերի հիշատակին: Փետրվարի 27-ին Բուլղարիայի Պլովդիվ, Վառնա, Բուրգաս, Ռուսե հայաշատ քաղաքներում գտնվող հայկական եկեղեցիներում նույնպես մատուցվել են Սումգայիթի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի պատարագներ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |