Մոսկվայում կայացել է ղարաբաղյան պատերազմի մասին «Կամավորը» ֆիլմի պրեմիերան

Մոսկվայում կայացել է ղարաբաղյան պատերազմի մասին «Կամավորը» ֆիլմի պրեմիերան

PanARMENIAN.Net - Մարտի 2-ին Մոսկվայի «Ռոլան» կինոթատրոնում կայացել է ռեժիսոր Աննա Թովմասյանի «Կամավորը» փաստագրական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը պատմում է երեք ընկերիների` Դմիտրի Մոտրիչի, Իլյա Կուլիկի և Միրո Գասպարյանի ճակատագրի մասին, որոնք հերոսաբար զոհվել են 1992-ին Ճարտար գյուղի մատույցներում` փայլուն կերպով կատարելով բարդ մարտական առաջադրանքը:

Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես են արտասահմանցիները հայտնվել Արցախում և ինչու հայկական կամավորական ջոկատներում կռվել են հենց ռուսներ, մասնավորապես, ռուս Դմիտրի Մոտրիչը հեռավոր Վլադիվոստոկից, որը եկել է Արցախ իր բարոյական կամքը կատարելու և հայ եղբայրներին աջակելու համար, հաղորդում է Analitika.at.ua-ն:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---