Պետական բաժնեմաս ունեցող ձեռնարկությունների կառավարելիության ուժեղացումը 150 մլն դրամ կբերի բյուջե![]() 3 մարտի 2011 - 15:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը մարտի 3-ին հաստատել է կանոնադրական կապիտալում պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպությունների շահույթի բաշխման և պետության բաժնեմասից ստացվող շահութաբաժինների հաշվարկման և վճարման կարգը: Այդ որոշմամբ կդադարեցվի ՀՀ պետբյուջե շահութաբաժինների գծով մուտքերի նվազեցման միտումը և ակնկալվող արդյունքը տարեկան կլինի մոտ 150 մլն դրամ։ Այս կապակցությամբ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ պետությունը հետևողականորեն ուժեղացնում է պետական բաժնեմաս ունեցող ձեռնարկությունների կառավարելիությունը։ Այս որոշմամբ հստակեցվում է բաժնետոմսերի կառավարումը և շահույթի ստացումը։ Կառավարության ղեկավարը նշել է նաև, որ խնդիրը հաճախ է արծարծվում նաև ՀՀ Ազգային Ժողովում, որի պատգամավորները հետաքրքրվում են, թե պետությունն ինչ գործիքներով է կառավարում պետական սեփականությունը։ Վերահսկողության ուժեղացումից զատ կառավարությունը նաև խնդիր ունի պարզելու` արդյոք անհրաժեշտ է բաժնեմասեր ունենալ որոշ կազմակերպություններում, թե ավելի նպատակահարմար է օտարել դրանք: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |