Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը Եվրո-2013 ընտրական փուլում հաղթել է Ֆարերյան կղզիների հավաքականին![]() 3 մարտի 2011 - 19:08 AMT PanARMENIAN.Net - Մարտի 3-ին Մալթայում Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը Եվրո-2013 ընտրական փուլում անցկացրեց իր առաջին հանդիպումը: Վաղարշակ Ասլանյանի սաները 0:1 հաշվով հաղթանակ տարան Ֆարերյան կղզիների հավաքականի նկատմամբ: 8-րդ րոպեին հաշիվը բացեց Հայաստանի հավաքականի կապիտան Գայանե Կոստանյանը, որին 37-րդ րոպեին փոխարինեց Մարիամ Ստեփանյանը: Առաջին խաղակեսի ավարտին Հայաստանի հավաքականը քանակապես զիջում էր մրցակցին. Կարմիր քարտ ստացավ Էլեոնորա Դավթյանը: Սակայն հայ մարզուհիներին հաջողվեց կանգուն մնալ և նվազագույն հաշվով հաղթանակ գրանցել: Մինչ այդ Մալթայի հավաքականը նվազագույն հաշվով պարտության էր մատնել Վրաստանի հավաքականին: Ավելացրած րոպեի ընթացքում հանդիպման միակ գոլը գրանցեց Ռեբեկա Դ’Ագոստինոն: Հայաստանի և Մալթայի հավաքականները 3-ական միավոր են հավաքել: Սա հայկական հավաքականի առաջին հաղթանակն էր 5 տարվա ընթացքում. իր վերջին հաղթանակը Հայաստանի ընտրանին 1:0 հաշվով տարել էր 2006 թվականին Լատվիայի հավաքականի նկատմամբ: Հաջորդ հանդիպումը Հայաստանի ընտրանին կանցկացնի մարտի 5-ին Վրաստանի հավաքականի հետ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |