Էդվարդ Նալբանդյանը Բրատիսլավայում մասնակցեց Վիշեգրադյան քառյակի հանդիպմանը 4 մարտի 2011 - 11:00 AMT PanARMENIAN.Net - Մարտի 3-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ժամանեց Բրատիսլավա, ուր մասնակցեց Վիշեգրադյան քառյակի (Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա) հանդիպմանը, որին մասնակցեցին նաև ԵՄ արևելյան գործընկերության ծրագրի անդամ երկրների, ինչպես նաև Գերմանիայի արտգործնախարարները, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը և հարևանության ու ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Հանդիպումը տեղի էր ունենում Վիշեգրադյան քառյակի հիմնադրման քսանամյակի շրջանակներում և նվիրված էր Արևելյան գործընկերների և Եվրոպական Միության միջև համագործակցության հեռանկարներին, ակնկալիքներին և հետագա անելիքներին: Նիստին ելույթով հանդես եկավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով ներկայացրեց Հայաստան-ԵՄ համագործակցության հիմնական ուղղությունները՝ ուրվագծելով Հայաստանի սպասելիքները ԵՄ հետ խորացված գործընկերությունից: Արձագանքելով Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի՝ ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ մեկնաբանություններին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Արևելյան գործընկերությունը ղարաբաղյան հիմնախնդրի քննարկումների և կարգավորման ձևաչափը չէ, միջազգային հանրության կողմից ձևավորված և աջակցվող միակ ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է: Ադրբեջանի ներկայացուցչի ապակողմնորոշման փորձերին ի պատասխան Էդվարդ Նալբանդյանը համապատասխան պարզաբանումներ տվեց, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ժիրայր Սեֆիլյանն ազատ է արձակվել Ապրիլի 30–ին բերման է ենթարկվել ԱԺԲ 64 անդամ ու աջակից Արամ Ա–ն իր զորակցություն է հայտնել Գարեգին Բ–ին և Մայր աթոռին Նրանք շեշտել են ՀՀ տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունն ամուր պահելու հրամայականը Քաղաքացիները հաջակցություն Տավուշի փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը Ակցիայի մասնակից տղամարդկանցից մեկը ոստիկաններին և հավաքված քաղաքացիներին բացատրում է, թե ինչի դեմ է իրենց բողոքը Նախագիծ․ ԱԱԾ-ում բարձրագույն կոչում ունեցողները համազգեստ չեն կրի ԱԱԾ տնօրենի պաշտոնը այլևս դադարել է զինվորական լինել, այն արդեն հանրային ծառայության պաշտոն է |