System of a Down ռոք-խումբը հայտարարել է Հյուսիսային Ամերիկայում իր հյուրախաղերի ժամանակացույցը 4 մարտի 2011 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Հանրահայտ System of a Down (SOAD) ռոք-խումբը հայտարարել է Հյուսիսային Ամերիկայում իր հյուրախաղերի ժամանակացույցը: Ինչպես ասվում է խմբի պաշտոնական կայքում, հյուրախաղերի ընթացքում իրենց կմիանա նաև Gogol Bordello խումբը: Ներկայացնում ենք համերգների ամսաթվերը հետևյալ քաղաքներում և համերգասրահներում` մայիսի 10-ին Էդմոնտոնում` Rexall Place, մայիսի 12-ին Վանկուվերում` Rogers Arena, մայիսի 13-ին Սիէթլում` Key Arena, մայիսի 15-ին` Մաունթին Վյու` Shoreline Amphitheatre, մայիսի 18-ին Դենվերում` Comfort Dental Amphitheatre, մայիսի 19-ին Ալբուկերկայում` Journal Pavilion և մայիսի 22-ին Լաս Վեգասում` The Pearl: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |