Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի հերթական խախտման արդյունքում զոհվել է ԼՂՀ ՊԲ ժամկետային զինծառայող Գրիգոր Շախկյանը

Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի հերթական խախտման արդյունքում զոհվել է ԼՂՀ ՊԲ ժամկետային զինծառայող Գրիգոր Շախկյանը

PanARMENIAN.Net - Մարտի 4-ին` ժամը 14:30-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Վերին Չայլու) ուղղությամբ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի հերթական խախտման արդյունքում զոհվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող` 1991թ. ծնված Գրիգոր Արամի Շախկյանը:

Սա վերջին երկու օրերի ընթացքում արձանագրված երկրորդ միջադեպն է, որը բացառապես պայմանավորված է ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումների նախահարձակ գործողություններով: Նախօրեին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում Ջրաբերդի մերձակա պաշտպանական դիրքերից մեկում վիրավորվել էր ժամկետային զինծառայող Հովհաննես Աշոտի Ավդալյանը, հաղորդում է ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժինը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---