ՀԺԱՄ. Ոստիկանության կողմից քաղաքացիների սահմանադրական իրավունքի ոտնահարումը հակասում է ՀՀ օրենքներին 5 մարտի 2011 - 13:00 AMT PanARMENIAN.Net - «Մենք խստորեն դատապարտում ենք 2011թ. մարտի 3-ին ոստիկանության ուժերի կողմից «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների, ինչպես նաև մյուս խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառված հակաօրինական գործողությունները»,- ասվում է Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն (ՀԺԱՄ) կուսակցության հայտարարության մեջ: Կուսակցությունը ժողովրդավարության կարևորագույն հիմքերից մեկը քաղաքացիների խոսքի ազատությունն է համարում, «որը կարող է դրսևորվել նաև խաղաղ ցույցերի և հանրահավաքների միջոցով»: «Ոստիկանության կողմից քաղաքացիների սահմանադրական իրավունքի ոտնահարումը ոչ միայն հակասում է ՀՀ օրենքներին, այլև խոչընդոտում քաղաքացիական հասարակության ձևավորմանը և ժողովրդավարության կայացմանը: ՀԺԱՄ կուսակցությունը սթափության կոչ է անում բոլոր պատկան մարմիններին և հույս հայտնում, որ միջադեպը կդառնա նրանց քննության առարկա, իսկ բոլոր մեղավորները կարժանանան խստագույն պատիժների»,- ՀԺԱՄ ասվում է հայտարարության մեջ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |